ԱՍՀ նախարարությունը քննարկում է բռնահանված արցախցիներին օգնելու ծրագրերի շարունակականության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

նն

ԱՍՀ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դիմելով Արցախից բռնահանվածներին․

«ԼՂ-ից բռնի տեղահանված հարգելի՛ հայրենակիցներ,

սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգային հարցերից․ այս պահին քննարկվում է միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։

Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը։

Հիշեցնենք, որ հայրենակիցների համար իրականացվել/իրականացվում են՝

առաջնային սպառողական ծախսերի նպատակով՝ միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագիր,

կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագիր,

սպառողական ծախսերի նպատակով՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիր,

մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ 

  --00—ՍՊ