Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ ենք անում, խնդիրները սահմանազատման հանձնաժողովում լուծեք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումներով և կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին այսօր իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշեց,  որ պետք է քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար։

«Առաջացող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքա-դիվանագիտական միջոցներով: Կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-2022 թթ.-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը վերադառնալու անհրաժեշտությունը»,- ասաց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ