Ռուսաստանը մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: 

«Մենք մտահոգությամբ ենք ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում; Իհարկե, դա ծայրահեղ բացասաբար է ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա ու չի նպաստում ՀՀ ու Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը, այն նաև հանգեցնում է երկու երկրների բնակչության շրջանում չարդարացված զոհերի

Զախարովան նաև ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայողի մահվան առիթով և հակամարտության ընթացքում տուժած բոլոր անձանց շուտափույթ ապաքինում մաղթել:

«Ռուսաստանը հուսով է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները հնարավորինս շուտ կմեկնարկեն: ՌԴ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- ասել է նա:

Զախարովայի կարծիքով՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքների անհետաձգելի մեկնարկը կարող է ապահովել լարվածության կայուն թուլացում: Ռուսաստանը նաև պատրաստակամություն է հայտնել այդ ջանքերն ամրապնդել իրենց մոտ առկա քարտեզագրական տեղեկատվությամբ:

«Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումը տեղափոխել կառուցողական փուլ»,- ասել է նա:

--00--ԱԹ