Սևակ Միքայելյանը տապալել է ապօրինի սեփականաշնորհված անտառների վերադարձի դատական գործերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

յյ

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը տապալել է Ծաղկաձորում գտնվող ապօրինի սեփականաշնորհված անտառներից 8.82 հա-ն համայնքին վերադարձնելու դատական գործերը։ Այդ հանգամանքը պարզել ենք դատական տեղեկատվական համակարգում առկա դատական գործերի ուսումնասիրության արդյունքում։

Դեռևս 2018 թ․-ին «Հետքը» բացահայտել էր պաշտոնյաների կողմից 2007-2009 թվականներին Ծաղկաձորում  50 հեկտար անտառի ապօրինի սեփականաշնորհման պատմությունը։ Հետագայում Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց, հաստատվեց կեղծ աճուրդներով հողերի սեփականաշնորհման հանգամանքը, սակայն քրեական գործը կարճվեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում հայցերով դիմեց դատարան, որպեսզի պետությանը վերադարձվեն Կոտայքի մարզպետարանի աճուրդներով սեփակաշնորհված անտառային տարածքները։ Քանի որ անտառների մի մասը սեփականաշնորհվել էր Հրազդանի համայնքապետարանի կազմակերպած աճուրդներով, դրանք էլ դատարանում պետք է վիճարկեր և անտառային տարածքները համայնքին վերադարձներ Հրազդանի համայնքապետարանը։

Եթե Դատախազությունը հետևողական է եղել և արդեն երկու դեպքով՝ դատարանի վճռով պետությանն են վերադարձվել 2.4 հեկտար և 0.55 հեկտար անտառային տարածքներ, ապա նույնը չենք կարող ասել Հրազդանի համայնքապետարանի դեպքում։ Ընդհակառակը՝ Հրազդանի համայնքապետարանը տապալել է իրավական գործընթացը և մեկը մյուսի հետևից պարտվել դատարանում՝ գրեթե անհնար դարձնելով սեփականաշնորհված անտառները համայնքին վերադարձնելու հնարավորությունը։

Այսպես, 2020 թ․-ի օգոստոսին Հրազանի համայնքապետարանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով 10 աճուրդի արդյունք անվավեր ճանաչել և կիրառել անվավերության հետևանք։ Այդ աճուրդներով անտառային հողեր էին սեփականաշնորհել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդը, նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ կապված անձը, Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը և խորհրդականի որդին, խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ազգականը (2 հողակտոր), պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ