«Մի՛ խրախուսեք պաթետիկ բառերի հետևում թաքնված դատարկությունը»․ Ժաննա Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

d

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ դպրոցներից նախագծային աշխատանքներ է նվեր ստացել․

«Երկու նման աշխատանքի օրինակները՝ ստորև։ Երևանի թիվ 55 հիմնական դպրոցի դասարաններից մեկը Երևանի պատմության մասին աշխատանքային տետր է կազմել, որի մի էջը պատկերացում կտա՝ ինչ աշխատանք են արել մեր աշակերտները իրենց ուսուցչի հետ։

Մյուս օրինակն էլ Վանաձորի թիվ մեկ դպրոցից է, որտեղ աշակերտները ճանաչողական խաղ են ստեղծել՝ գրականության, կերպարվեստի, թատրոնի, այլ ուղղություններին առնչվող հարցերով։

s

Սա էլ է մեր դպրոցների իրականությունը, ու արդեն ոչ այնքան հազվադեպ իրականությունը։ Այդ իրականությունը պետք է խրախուսել, տարածել, զարգացնել։

Այն մյուս իրականությունը՝ պաթետիկ բառերի ու դրանց հետևում թաքնված դատարկության, առանց մեզ էլ տարածված է, այ, դա մի խրախուսեք»,- գրել է Անդրեասյանը։

--00—ՍՊ