Գեղարքունիքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոն է բացվել

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ff

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում բացվել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» լրացուցիչ կրթության կենտրոնը: Այն գտնվում է տեղական ինքնակառավարման շենքում։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշում է, որ նախատեսվում է ևս երկու նման կենտրոնների բացում մինչև այս ամառվա սկիզբը: Բացի երեխաների և մեծահասակների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացներից, կենտրոնում կլինեն բազմազան խմբակներ, կա նաև գրադարան:

Հանդիսավոր բացմանը ներկա էին և ժապավենը կտրեցին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:

--00—ՍՊ