Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում ունեցանք նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ւ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած այցից հետո X-ի էջում գրել է. «Հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում ունեցանք նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ամուր բարեկամության կապերի խորացման, մեր երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, ԵՄ-ի հետ մերձեցման և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ»:

 --00—ԼՀ