Մեր մտքերն ու աղոթքները Երեւանում զոհվածների ընտանիքների հետ են. Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  ցավակցություն է հայտնել Երեւանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Խորապես վշտացած ենք Հայաստանի մայրաքաղաքում  պիրոտեխնիկայի պահեստում տեղի ունեցած մահացու պայթյունի կապակցությամբ, որի հետեւանքով մարդիկ անհետ կորել եւ վիրավորվել են։ Այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մեր հայ ընկերներին։ Մեր մտքերն ու աղոթքները այս ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքների եւ հարազատների հետ են»,-գրել է Ղարիբաշվիլին Twitter-ի իր էջում։ 

--00--ԱՀ

Տեսանյութեր