Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

եղ

Երևանում փետրվարի 23-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզեր․ փետրվարի 23-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 24-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

Փետրվարի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

--00—ԼՀ