Հայաստանը պետք է ոչ թե մազերը պոկի, այլ պատրաստվի հաջորդ պատերազմին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

 

Հայաստանը չպետք է մազերը պոկի, քանի որ պարտվել է, այլ պետք է պատրաստվի հաջորդ պատերազմին։ Այս մասին 24News-ի «Регион и мы» հաղորդաշարի ընթացքում ասել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի  տնօրեն Ռուսլան Պուխովը։

«Ռուսաստանը Հայաստանի համար հետաքրքիր է ոչ միայն որպես զենք մատակարարող, այլ նաև որպես ռազմական եզակի փորձի պահեստ, որպես ապագայի պատերազմներն ուսումնասիրելու փորձադաշտ։ Հետևաբար` պետք չէ ձեր մազերը պոկել, քանի որ կորցրել եք, այլ պետք է պատրաստվել հաջորդին»,- հարցազրույցի ընթացքում նշել է  Պուխովը։

Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի դաշնակից, պարտավոր է շատ ավելի ուժեղ ձայն բարձրացնել, երբ խոսքը վերաբերում է այն ամենին, ինչ կատարվում է Ադրբեջանի հետ սահմանին։

--00—ՍՊ