Ադրբեջանցի ահաբեկչին դրոշով ընդունելը ցույց տվեց, որ Բաքուն խաղաղության չի գնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Փաշինյանի հայտարարությունը, թե Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա, հավանաբար, պայմանավորված է արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությամբ։ Հնարավոր է նաև Մյունխենում տեղեկություն է ստացել այդ մասին, Հայաստանը կոնկրետ քայլեր պետք է իրականացնի։ Ադրբեջանցի ահաբեկչին Բաքվում դրոշով ընդունումը ցույց է տալիս, որ նրանք խաղաղության չեն գնում: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանը։

Խոսելով արտահերթ ընտրությունների և նոր սահմանադրական հանրաքվե իրականացնելու մասին խոսակցություններից Մարտիրոսյանը նկատեց, որ սահմանադրության փոփոխությունը կարևոր է, բայց ակնհայտ է, որ իշխանությունը սահմանադրության փոփոխությամբ այլ խնդիր է լուծում, նպատակը Անկախության  հռչակագրի հղումից ազատվելն է։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ապա քաղաքական գործչի համոզմամբ, իշխող ուժը մեծամասնություն չի կազմի․ «Երևան քաղաքի ընտրությունները ցույց տվեցին, որ եթե ընտրություններ լինեն իշխանությունը մեծամասնություն չի կազմի, նրանց վարկանիշն ընկել է։ Երևանի ընտրությունները լակմուսի թուղթ էին, ցույց տվեցին, որ հասարակությունն իշխանությանը չի վստահում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ