Բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը․ ՌԴ դեսպանությունը շնորհավորում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

photo_2024-03-02_14-01-47

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ այսօր Հայաստանում նշվող Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ​​ծառայության աշխատակիցներին և վետերաններին մաղթում ենք առողջություն, բարեկեցություն և մասնագիտական ​​նորանոր ձեռքբերումներ։

Մենք բարձր ենք գնահատում մեր հայ գործընկերների հետ փոխգործակցությունը և վստահ ենք, որ այն համապատասխանում է մեր երկրների և ժողովուրդների հիմնարար շահերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ