ՀՀ-ի հետ կհամագործակցենք՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունից քաղած դասերը․ Հունաստանի ՊՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

281636

Հայաստան այցի ժամանակ մանրամասնորեն տեղեկացա ժամանակակից մարտադաշտում ԱԹՍ-ների օգտագործման մասին։ Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը հարձակման են ենթարկվել մի երկրի բանակի կողմից, որը զանգվածաբար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար»։ Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը։ Այս մասին Нафтемпорики թերթին տված հարցազրույցում ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։

Նա նշել է, որ Հունաստանը գիտակցում է այս տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է նոր էկոհամակարգի շրջանակներում այս ոլորտում իր կարողությունների ամրապնդման ուղղությամբ: 

--00—ՅՄ