Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Եվրոթերմ ընկերության 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Երեկ՝ մարտի 14-ին, ազդարարվեց, որ մինչև շրջանառման ավարտը դրանք կարելի է գնել կամ վաճառել երկրորդային շուկայում՝ բորսայում:

Եվրոթերմի պարտատոմսերը տեղաբաշխել է Կոնվերս Բանկը ընդամենը մեկուկես ամսում: Գնորդների մեծ մասը ֆիզիկական անձինք են եղել:

Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը նշում է.
«Մենք ուզում ենք հենց իրական հատվածի թողարկողներին բերել կապիտալի շուկա, ինչու՞, որովհետև այսօր հիմնականում իրենք ունեն դրա կարիքը»:

 Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն այս նախաձեռնությունը կարևորում է նրանով, որ սա առաջին թողարկումն է, որին աջակցում է ՀՀ կառավարությունը։ Թողարկողները օգտվում են սուբսիդավորման հատուկ պայմաններից:

Մանրամասները` 24News-ի տեսանյութում: