Ագարակաձորում հրդեհ է բռնկվել անասնակերում. ժամանել են հրշեջների ջոկատից 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Screenshot_4

Այսօր՝ մարտի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի հարևանությամբ գտնվող անասնակերում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ այրվում է անասնակեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

--00—ՅՄ