Քաղաքը այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

«Կարծում եմ՝ արդեն ժամանակն է սկսել  գարնանային մաքրման աշխատանքները, մասնավորապես, Երևանի կենտրոնում։ Տարատեսակ մշակութային հուշարձաններին հարակից սրճարանների և նմանատիպ կառույցների, որոնք այդ հատվածում պետք է նախատեսված չլինեին»։ Այս մասին այսօր քաղաքապետարանում՝ նիստի ժամանակ,  հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ավելացրեց, որ այդ ամենին պետք է տրվի իրավական գնահատական։

«Կան սրճարաններ, որոնք, բացարձակապես, իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն»,- ասաց քաղաքապետը։

Ավինյանը նշեց, որ պետք է գտնել այն բոլոր իրավական հիմքերը, որոնց միջոցով կարելի է ազատվել նման իրավիճակներից։

«Քաղաքը այլանդակել ես թույլ չեմ տալու»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ