LA Solar Armenia - Արևային վահանակներ արտադրող ընկերություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

photo_2024-03-19_13-28-09

«LA Solar» ընկերությունը Հայաստանում գործող բարձր արդյունավետությամբ արևային մոդուլներ արտադրող ընկերություն է։

Ի սկզբանե, բիզնեսի առաջնային գաղափարը եղել է լինել լավագույն վահանակներ արտադրողներից մեկը միջազգային շուկայում, ինչն արդեն 5 տարի շարունակ հաջողությամբ իրականացվում է։

Ընկերությունն առաջարկում է կոմերցիոն և բնակելի շինությունների համար արևային համակարգեր, էներգախնայող, կայուն ու անհատական լուծումներ։  «LA Solar»-ը միջազգային շուկայում ներկայացնում է հայկական արտադրության պրեմիում դասի, բարձր արտադրողականությամբ արևային վահանակներ, որոնց համար տրվում է 30 տարվա երաշխիք։

LA Solar Armenia

««LA Solar»-ն աշխատում է շվեյցարական հանրաճանաչ Meyer Burger-ի ավտոմատացված տեխնոլոգիայով, որն ապահովում է արևային համակարգերի բարձր արդյունավետություն և էկոլոգիապես մաքուր արտադրական լուծումներ։ Հպարտությամբ պիտի նշեմ, որ արևային ոլորտում բարձր հեղինակություն վայելող EnergySage ընկերությունը LA Solar վահանակներն ընդգրկել է ԱՄՆ-ի լավագույն վահանակների ցանկում` REC Group, Panasonic, SunPower և այլ հանրահայտ ընկերությունների կողքին»։

LA Solar Armenia

«LA Solar»-ը մի շարք գործնական կապեր է հաստատել՝ իր հասանելիությունն ընդլայնելու և ոլորտի վրա զգալի ազդեցություն թողնելու համար, որոնցից են Solar Insure կազմակերպությունը, որը հաստատում է ընկերության կողմից տրվող 30 տարվա երաշխիքը։ Հայկական արտադրության պանելներն այսօր արտահանվում են ԱՄՆ, Եվրոպա, Միջին Ասիա։

«La Solar»-ի հզորությունը կազմում է տարեկան 350 ՄՎտ, արտադրում է վահանակներ՝ սկսած 400 Վտ-ից՝ նախատեսված բնակելի շինությունների համար և մինչև 550 Վտ՝ մասշտաբային կայանների համար։  «LA Solar» ընկերության գործադիր տնօրեն Արամ Ասրյանի խոսքով, ընկերության վահանակները հավաստագրված են միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան՝ պահպանելով շուկայում կայուն դիրք։ 

LA Solar Armenia

«Հայկական շուկան խթանելու համար մեր ընկերությունը տալիս է արտադրանք շուկայականից ակնհայտ մատչելի գնով, աննախադեպ բարձր որակով։ Մենք ձգտում ենք, որ հայկական շուկայում նույնպես օգտվեն հենց հայկական արտադրության պրեմիում պանելներից, առաջարկում ենք 3-ը 1-ում փաթեթ, որը ներառում է վահանակներ, փոխակերպիչներ, կոնստրուկցիա։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք կապող օղակ հանդիսանալ գնորդի և տեղադրումով զբաղվող լիցենզավորված ընկերության, նաև անհատների միջև՝ կազմակերպելու  տեղադրման ամբողջ գործընթացը»,- մեզ հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրենը։

--00—ՅՄ