ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի ռազմավարական նպատակն է․ Հաքան Ֆիդան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

d

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է Անկարայի չփոփոխվող ռազմավարական նպատակը:

«Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրոպայում։ Եմ-ին Թուրքիայի անդամակցության հարցում Եվրամիությունից ակնկալում ենք կամքի դրսևորում», - հայտարարել է Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳ նախարարը ընդգծել է այս նպատակի կարևորությունը՝ դժգոհություն հայտնելով որոշ երկրների դիրքորոշման վերաբերյալ. «Ես կրկնեցի, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը չափազանց կարևոր է այն որոշ երկրների քաղաքական ապարդյուն օրակարգին թողնելու համար»։

--00—ՍՊ