Թուրքիան ակտիվորեն ամրապնդվում է տարածաշրջանում․ որ ուղղությամբ են ազդեցության գոտիները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ff

Հունական մամուլում շարունակվում են վերլուծությունները ժամանակակից Թուրքիայի զբաղեցրած դիրքի վերաբերյալ:

Այս անգամ մամուլում շրջանառվում են լուրեր, որոնց բովանդակության համաձայն՝ տարածաշրջանում թուրքական ազդեցությունը մեծանում է և նույնիսկ ներկայացվում է քարտեզ, որում նշված են ազդեցության գոտիները:

Նման իրավիճակը հունական լրատվականներում բնութագրվել է հիմնականում հետևյալ կերպ. «Անկարան հմտորեն ամրապնդվում է տարածաշրջանում»:  

Հիշյալ քարտեզը հրապարակած հունական լրատվական «In.gr» պորտալը տվել է նաև այսպիսի մի նկարագրություն. 

«Մինչ Իսրայելը Ռեֆահը (քաղաք Պաղեստինի Գազայի հատվածում) օկուպացնելու համար գործի է անցնում, ՆԱՏՕ-ի (նկատի է առնվել Թուրքիան-խմբ.) երկրորդ ամենամեծ բանակն ընդլայնվում է դեպի Մերձավոր Արևելք, գրավում միջազգային վերլուծաբանների ուշադրությունը»:

Աղբյուրը՝ Ermenihaber

--00—ՍՊ