Փարիզում կբեմադրվի «Կոմիտաս» թատերական ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

photo_2024-03-22_16-20-11

«Ստամբուլի մշակութային և արվեստի հիմնադրամի» (İKSV) թատրոնի փառատոնի շրջանակներում 2020-ին առաջին անգամ թուրքերենով և ֆրանսերենով բեմադրված «Կոմիտաս» թատերական ներկայացումը հերթական անգամ կբեմադրվի 2024-ի մարտի 22-ից 23-ը:

Ներկայացումները տեղի են ունենալու ֆրանսիական Նիցցա քաղաքի « Cuma Nice - Complexe Barsamian» և Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Paris Théâtre du Gymnase Marie Bell» թատրոններում:

Նշենք, որ 2022-ի օգոստոսին այն ֆրանսերենով բեմադրվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Այս տարի՝ 2024-ին «Կոմիտաս» թատերական ներկայացման 100-րդ տարելիցն է: 

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ