«Սա մեր տունն է, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է»․ Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ֆֆ

Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքից․

«Սա մեր տունն է՝ այն տունը, որի մասին սեպտեմբերի 27-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ «անկլավ» է։

«Անկլավականների» համար սա տուն չէ, այլ պարզապես արոտավայր կամ հողատարածք։

Մենք այսօր գտնվում ենք հենց այս վայրում և ընտրություն ենք կատարել մեր ուխտի պատարագը մատուցել այս չքնաղ տաճարում՝ վկայելու համար, որ սա մեր տունն ու Հայրենիքն է, և մենք այս գծից այն կողմ գնալու, սողալու, փախչելու իրավունք չունենք, որքան էլ կամենան թղթով մեզ դա պարտադրել։

Սա իմ տունն է, սա մեր տունն է․ այստեղ է կառուցված մեր տունը (Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի – խմբ․) 7-րդ դարից ի վեր»։ 

Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ