ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկրի կենտրոնական հատվածում գտնվող Քըրշեհիր քաղաքում կազմակերպված ավանդական «Իֆթարի» ծրագրի շրջանակներում հանդիպել է վետերանների և սպանված զինծառայողների ընտանիքների հետ:
Իֆթար -ընթրիք Ռամադանի՝ իսլամում սուրբ ամիս համարվող ամսվա ընթացքում:
Հանդիպմանն ունեցած ելույթի ժամանակ Գյուլերը հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը թե՛ երկրի ներսում և թե՛ երկրի սահմաններից դուրս իրականացնում են հաջող ռազմագործողություններ:
«Արդյունավետ գործողություններով ահաբեկչական կառույցին հուժկու հարվածներ են հասցվել»,-ասել է նախարարը՝ նկատի ունենալով «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ - PKK):
Ապա նաև, խոսելով պաշտպանության ու անվտանգության ոլորտում Թուրքիայի ունեցած ձեռքբերումների մասին, հավելել է. «Մենք չորացնելու ենք ահաբեկչության ճահիճը»:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ