Համաշխարհային բանկը հավանություն է տվել Ուկրաինային 1,5 միլիարդ դոլարի փոխառության տրամադրմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1133383

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային «Աճի հիմունքների զարգացման քաղաքականության փոխառության» (Growth Foundations Development Policy Loan -DPL) շրջանակներում 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի տրամադրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի կառավարությունը։

Այս գումարի մեծ մասը՝ 984 մլն դոլարը, կտրամադրվի Ճապոնիայի, իսկ 516 մլն դոլարը՝ Մեծ Բրիտանիայի կառավարության երաշխավորությամբ։ Ակնկալվում է, որ միջոցներն Ուկրաինայի բյուջե կհասնեն արդեն այս տարվա մարտի վերջին։

«Հավաքված միջոցները կուղղվեն պետական բյուջեի աջակցմանը և տնտեսության վերականգնմանը, ինչպես նաև պետական ​​բյուջեի առաջնահերթ սոցիալական ու հումանիտար ծախսերի ֆինանսավորմանը», - հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

--00—ՅՄ