«BMW»-ն առաջ ընթանալով բախվել է արցախցու՝ կայանված «Lexus» մեքենային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

գգ

 

Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Ալեքսանյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում բախվել է Երևանի բնակիչ 39-ամյա Կարեն Խաչատրյանի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենային, ապա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Խաչատրյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է Արցախի Հանրապեպության քաղաքացի 31-ամյա Արման Պետրոսյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Lexus» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «BMW X6»-ի աջ կողմի առջևի անվահեծանը վրայից պոկվել է և այդ վիճակում «BMW X6»-ը մոտ 100 մետր առաջ է ընթացել։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
 

--00—ՍՊ