Էրդողանը պարտվեց ՏԻՄ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Screenshot_1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել վերջին քաղաքային ընտրություններում։

Հիշեցնենք, որ կիրակի օրը Թուրքիայում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը 20 տարվա մեջ առաջին անգամ գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայների գրեթե 90%-ի հաշվարկից հետո։

Բացի Ստամբուլից, Անկարայից և Անթալիայից, ընդդիմության կառավարման տակ են անցել նաև նոր քաղաքներ, ինչպիսիք են Բուրսա և Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։

«Ցավոք, 2023 թվականի մայիսին ընտրություններում հաղթելուց հետո մենք չկարողացանք հասնել ցանկալի արդյունքների ինը ամիս անց տեղի ունեցած տեղական ընտրություններում», - ասել է Էրդողանը Անկարայում քվեարկությունից հետո իր առաջին ելույթում:

--00—ՅՄ