Ծեծկռտուք է եղել Վրաստանի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

284016

Այսօր՝ ապրիլի 3-ին, Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է եղել։

Նշվում է, որ վեճը ծագել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի և ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիի միջև։ Ընդդիմադիր պատգամավորը «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի վերադարձը խորհրդարան վիրավորանք է համարել, որակել այն որպես «ռուսական օրենք»։

--00—ՅՄ