Վրաստանի խորհրդարանում ՆԳ նախարարը ելույթ է ունեցել․ սկսվել է ծեծկռտուք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

վրաստան

Վրաստանի պատգամավորները ծեծկռտուք են սարքել ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի խորհրդարանում ելույթի ժամանակ, հաղորդում է Sputnik Грузия-ն։ 

Ընդդիմության եւ մեծամասնության փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի: Նրանց բաժանել հնարավոր է եղել միայն գործընկերների ու կարգադրիչների միջամտությունից հետո։

Նշենք, որ վրացական ընդդիմությունը հավաքվել է խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ չվերթների վերականգնման դեմ։ 

--00—ՍՊ