ՀՀ սամբոյի հավաքականի անդամները 3 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

dd

 

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 3 արծաթե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում:

Մրցումային առաջին օրն արծաթե մեդալակիրներ են դարձել Արթուր Մանուկյանը (64 կգ), Դավիթ Հովսեփյանը (58 կգ) և Կառլեն Մահինյանը (71 կգ), իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Կարեն Սարգսյանը (58 կգ), Արթուր Հակոբյանը (79 կգ), Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ), Իռենա Պետրոսյանը (54 կգ), Արփինե Մնացականյանը (54 կգ) և Սրբուհի Հովակիմյանը (59 կգ):

Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 5-ին, Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ է նվաճել 98 կգ քաշային Արման Ավանեսյանը: Հայ սամբիստներից բրոնզե մեդալակիրներ են դարձել Նարեկ Գոգինյանը (58 կգ), Համլետ Սուքիասյանը, Սարգիս Վարդանյանը (79 կգ), Վասակ Բարսեղյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ)։

Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում 5-րդն է՝ նվաճած 14 մեդալով (մեկական արծաթե և բրոնզե մեդալ էլ նվաճել են փախստականների հավաքականում հանդես եկած երկու հայ սամբիստ):

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը 13 թիմերի ավելի քան 200 մարզիկներ են մասնակցել:

--00—ՍՊ