ԱՄՆ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Գազայի հատված

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

AP23085845260220-pic_32ratio_1200x800-1200x800-4149

ԱՄՆ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Գազայի հատված, կիրակի օրը հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք չենք պատրաստվում զորքեր տեղափոխել Գազա, որպեսզի կռվեն այս պատերազմում կամ ներքաշվեն հակամարտության մեջ», - ասել է նա ABC News-ին։

Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը զբաղված է Իսրայելին անհրաժեշտ գործիքներով և կարողություններով ապահովելով: Սպիտակ տան ներկայացուցիչը միաժամանակ ընդգծել է, որ Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի այն բանի համար, թե ինչպես են իրականացվում գործողությունները Գազայում։

--00—ՅՄ