ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Իրանը, Իսրայելը և ԱՄՆ-ն իրենց զինված ուժերը (վերջինիս դեպքում խոսքը Մերձավոր Արևելքում զորքերի մասին է) բերել են մարտական բարձր պատրաստվածության վիճակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT) ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Վաշինգտոնում և Մերձավոր Արևելքում թերթի զրուցակիցներն ասել են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան հարվածին ապրիլի 1-ին Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման համար:
Իսրայելն իր զինված ուժերը բերել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Ինչպես պարզաբանել է իսրայելական աղբյուրը NYT-ին, մարտական ստորաբաժանումներում չեղարկվել են արձակուրդները, պահեստազորայինների մի մասին կանչել են հակաօդային պաշտպանության զորքեր, արգելափակվում է GPS ազդանշանը։
Իրանից թերթի երկու զրուցակիցներ նույնպես հայտնել են երկրի զորքերը լիարժեք մարտական պատրաստության բերելու մասին, քանի որ Թեհրանը մտադիր է արձագանքել Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակմանը՝ զսպման շրջանակներում:
--00—ՅՄ