ԱՄՆ-ն չի բացառում, որ կարող է զորք ուղարկել Թայվան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

screenshot_42.thumb_

Չինաստանի ներխուժման դեպքում ԱՄՆ-ն կդիտարկի իր զինվորականներին՝ Թայվան ուղարկելու հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մայքլ ՄակՔոլը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Եթե Չինաստանը ներխուժի Թայվան, ապա այդ տարբերակը կլինի օրակարգում և կքննարկվի Կոնգրեսի և Ամերիկայի ժողովրդի հետ»,- ասել է ՄակՔոլը Fox News-ին տված հարցազրույցում։

Նա նշել է՝ եթե ​​ամերիկացի ժողովուրդն աջակցի կղզին պաշտպանելու համար ամերիկյան ուժերի կիրառմանը, ապա Կոնգրեսը կհետևի այդ օրինակին:

--00—ՅՄ