Եթե պատերազմ լինի, ո՞վ է որոշել, որ պարտվելու ենք. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ Ադրբեջանի հետ պատերազմ կարող է սկսել, ապա թող զբաղվի ժողովրդին համախմբելով, ոչ թե ահաբեկի ու ասի, որ անպայման պարտվելու ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Նա նաև հավելել է, որ ՀՀ Զինված ուժերը պարտավոր են պատշաճ պաշտպանել ՀՀ պետական սահմանը, իսկ ցանկացած տեղաշարժի՝ այն է Տավուշում չորս գյուղերը հանձնելու մասին հրամանը պետք է ստանան գրավոր, որ չստացվի Գորիս-Կապան մայրուղու պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ