Greek Diplomatic Life-ն անդրադարձել է Փաշինյանի՝ Աթենք և Հունաստանի ՊՆ նախարարի Երևան այցերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

դ

 

Greek Diplomatic Life-ն անդրադարձել է ՀՀ վարչապետի Աթենք և Հունաստանի պաշտպանության նախարարի Երևան կատարած այցերին: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից
 

«Greek Diplomatic Life ամսագրի մարտյան համարում լույս է տեսել ծավալուն հոդված՝ նվիրված Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 27-ին Աթենք կատարած աշխատանքային այցին և հանդիպումներին։ Հոդվածը վերնագրված է` «Հունաստանը և Հայաստանն ընդլայնում են իրենց համագործակցությունը»:

Նույն համարում է տպագրվել նաև ընդարձակ նյութ մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի Հայաստան կատարած պաշտոնական այցի և հանդիպումների վերաբերյալ։

Greek Diplomatic Life անգլալեզու տպագիր ամսագիրը լույս է տեսնում 1978 թ-ից ի վեր և ներկայացնում է ամսվա կարևորագույն դիվանագիտական, մշակութային, տնտեսական, և հասարակական իրադարձությունները Հունաստանում։ Այն տարածվում է Հունաստանի պետական հաստատություններում, գիտահետազոտական կառույցներում և նաև դիվանագիտական կորպուսի շրջանակներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ