«Հըզբոլլահը» հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին․ վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

դդ

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հրթիռներ է արձակել Իսրայելի դիրքերի ուղղությամբ, հաղորդում է IRNA-ն։ 

Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի հյուսիսային մի քանի շրջաններում։ «Հըզբոլլահ»-ը մի քանի հրթիռներով հարվածներ է հասցրել Հանիթի ռազմակայանին, որի հետևանքով իսրայելական կողմում վիրավորներ կան։

Լիբանանյան շարժումը նաև հայտնել է, որ իր զինյալները հրթիռային հարված են հասցրել Ռայսաթ Ալ-Ալամ ռազմակայանին:

--00—ՍՊ