Իսրայելի բանակը լիարժեք մարտական պատրաստության է բերվել․ ինչ է հայտնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ff

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Իսրայելի զինված ուժերի հրամանատարական կազմի հետ:

Գալանտը և ՑԱԽԱԼ-ի շտաբի պետ Հերցի Հալևին իրականացնում են արտակարգ իրավիճակի գնահատում, գրում են ԶԼՄ-ները։

Հաղորդվում է, որ Իսրայելը, իրանական սպառնալիքի ֆոնին, բանակը լիարժեք մարտական պատրաստության է բերել։ Al Jazeera-ն գրում է՝ մեծ հավանականություն կա, որ Իրանը վաղը՝ կիրակի վաղ առավոտյան, հարձակվի Իսրայելի վրա։

--00—ՍՊ