Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

photo_2024-04-15_15-39-40

ՌԴ նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիս Ստեպանկովին, մահացած են գտել Մոսկվայի Դուբինինսկայա փողոցի իր բնակարանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գործակալության զրուցակիցը հավելել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Վալենտին Ստեպանկովը Ռուսաստանի առաջին գլխավոր դատախազն է, պաշտոնը զբաղեցրել է 1991 թվականի ապրիլի 5-ին։

--00—ՅՄ