Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին ջրատարի խողովակ է վթարվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

l-1x0wh-789x460z-0.9956

Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։ Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։ Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում երթևեկելիս լինել ուշադիր»,- հայտնում են դեպարտամենտից։

--00—ՅՄ