Ռանչպար գյուղի ջրատարում անշնչացած մարմին է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Աին.jpg

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դին դուրս են բերել ջրատարից։

--00--ԱՀ