Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Դիմակավորված անձինք չոքացրել են Սամվելին, թքել վրան, սեռական բնույթի հայհոյանքներ տվել։ Այդ մասին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ մանրամասներ ներկայացնելով «ՔՊ» պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքից։ 

Հիշեցնենք՝ Վարդանյանին ձերբակալելու որոշում են կայացրել՝ «խուլիգանության» մեղադրանքով։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ։ Քաղակտիվիստ Սամվել Վարդանյանը, նրան տեսնելով, վանկարկել է «հակահայ վիժվածք», որից հետո սկսվել է հրմշտոց։

Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ