ՀԱՊԿ առաքելության հետ Հայաստանը կոնսենսուսի չեկավ, իսկ ԵՄ-ի հետ ստացվեց․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

TASS_66517713

ՀԱՊԿ-ը 2022 թվականին Երևանում կայացած գագաթնաժողովում ամբողջությամբ համաձայնեցրել էր սահմանի պահպանության համար լրացուցիչ սպառազինությունների փոխանցման, հատուկ զորավարժությունների անցկացման և սահմանին կազմակերպության առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Բոլոր նախարարները, ներառյալ հայ նախարարը, վավերացրել էին այդ փաստաթուղթը, բայց առավոտյան, երբ գագաթնաժողովը բացում էր վարչապետը (Փաշինյանը), ասաց, որ կոնսենսուս չի եղել։ Իսկ ահա Եվրամիության առաքելության շուրջ, որը խոստացել էին 2 ամսով տեղակայել, կոնսենսուսը ստացվել է։

Այժմ այն դարձել է անժամկետ, այնտեղ արդեն կանադացիներ են հայտնվել, ՆԱՏՕ-ի մյուս անդամներն էլ են ցանկանում հայտնվել։ Դա արդեն Եվրամիության առաքելությունը չէ, դա արդեն կլինի ՆԱՏՕ-ի առաքելությունը»,-ասել է Լավրովը։

--00—ՅՄ