Գնդակը Երևանի կողմում է․ հենց պատրաստ լինեն, ՀԱՊԿ առաքելությունը կմեկնի ՀՀ․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Ռուսաստանը բավարարված է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու ՀՀ շարունակական հետաքրքրությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Խոսելով Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետների մասին, Զախարովան նշել է, որ դա կախված է հայկական կողմից։

Ռուս դիվանագետի խոսքերով, նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում, ինչից հետո հաստատվում են բարձր մակարդակով․ «Երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ տեսակների ամրապնդման աշխատանքներին։ Այնպես որ, գնդակը Երևանի կողմում է»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ