ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Սա ձեռքբերում է և Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ սա էական ձեռքբերում է Հայաստանի համար։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությանը։
«Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»,-ասել է նա:
--00—ՅՄ