Ունեմ շատ լավ ամուսին, շուտով կունենամ երկրորդ բալիկը, կարևորը՝ չունեմ սիրածներ․ Սոնա Շահգելդյան

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է երգչուհի Սոնա Շահգելդյանը։

Խոսելով իր ամուսնալուծության լուրերի մասին՝ Սոնան նշել է․ «Ունեմ շատ լավ ամուսին, շուտով կունենամ երկրորդ բալիկը, կարևորը՝ չունեմ սիրածներ»։ 

Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք նաև ոստիկանության կողմից հայտարարված հետախուզման ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հիմքով մեղադրանքին, որին ի պատասխան՝ երգչուհին վստահեցրել է․ «Այդ ամենի ետևում ուրիշ մարդ է կանգնած, անուններ չնշեմ»։

2018 թվականի քաղաքական գործընթացներին իր ընդգրկվածության մասին էլ ասում է․ «Ուզում էինք ամեն ինչ լավ լինի, բայց ոչինչ չփոխվեց, ամեն ինչ շոու էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան