Արցախի նախագահներ Սահակյանն ու Ղուկասյանը կմասնակցեն Քոչարյանի գործով դատական նիստին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 15, 24News

Բակո

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցի քննությունը։

Դատական նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաև մայիսի 17-ին Արցախի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի՝ դատարան գալու պատրաստակամությանը։

Դատավորը նշել է, որ ցանկալի կլիներ՝ ԼՂՀ ներկա և նախկին նախագահները վաղը՝ մայիսի 16-ին, ներկայանային դատարան։ Պաշտպանները խոստացել են հստակեցնել՝ կկարողանա՞ն Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայանալ վաղվա դատական նիստին։

Ավելի վաղ նշել էինք, որ Երևանի ընդհանուր դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։ Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 14-ի նիստին նշել էր, որ եթե պաշտպաններն ուզում են երաշխավորությունը քննվի, ապա պետք է ներկայանան դատարան։

Տեսանյութեր

Live

Լրահոս