Այսեր Ղազարյանը բնապահպանության փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

.

ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր Կենսաբազմազանության միջազգային օրն է: 
Այս խորհրդանշական օրը ես գրեցի իմ աշխատանքից ազատման դիմումը: 
Հեղափոխությունը շարունակվում է............ես մերժում եմ կառավարման «նախկին» համակարգի իներցիաները, վստահ եմ, որ սերն ու հանդուրժողականությունը չեն վերաբերում հանցավոր ռեժիմից «ժառանգված» կառավարման համակարգին և նրան սպասարկող «բալաստին».... մի տեսակ ակտիվացել են!!!

Հետգրություն. տղերք դուրս եկեք «իներցիոն տաշտից», մի տեսակ չեք նայվում..»,-գրել է նա:

Կից Այսեր Ղազարյանը ներկայացրել է նաև ազատման դիմումը:

.