«Քաղաքացու որոշում»-ը կբողոքարկի Ծառուկյանի վերաբերյալ ՀՔԾ-ի կայացրած որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

gagik-tsarukyan_4-1

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բողոքարկելու են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ իրենց դիմումի հիման վրա ՀՔԾ-ի կայացրած որոշումը:

«Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկել ենք Դատախազություն։ Առաջիկայում այդ թեմայով հանդես կգանք մամուլի ասուլիսով, որի տեղի և ժամի մասին հայտարարություն կտարածենք»,-գրել է Նահապետյանը: