Տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության և KfW բանկի պատվիրակությունների հանդիպումը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

,

Կայացել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և Գերմանական զարգացման բանկի (KfW) ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի գլխավորած պատվիրակությունների հերթական աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են նախարարության կողմից նախաձեռնած ոլորտի բարեփոխումների միջոցառումները և դրանցով նախատեսվող գործողությունները, մասնավորապես՝ անտառների կայուն կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Կողմերը դիտարկել են նաև իրականացվող միջոցառումներին KfW բանկի կողմից  աջակցության տրամադրման հարցերը։

Հանդիպանը հաջորդել են աշխատանքային քննարկումները՝ Շրջակա միջավայրի նախարարության հիմնական մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս