Կինը մթերային խանութներից կատարել էր գողություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24New

1

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 27-ին, ժամը 12.40-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 68-ամյա մի կնոջ:

Նա խոստովանել է, որ մայիս ամսին Սարկավագի-Հասրաթյան և Սարկավագի-Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկներում գտնվող մթերային երկու խանութից կատարել է գողություններ:
Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Նախապատրաստվում են նյութեր: