ԱԳ նախարարը կմեկնի Արցախ, ապա՝ Սլովակիա. խոսնակ

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

ԱԳ

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  հայտարարել է, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը՝ հուլիսի 4-ին, աշխատանքային այց է կատարելու Արցախ: Նախարարը կհանդիպի Արցախի ղեկավարության հետ։

Աննա Նաղդալյանը նաև նշել է, որ հուլիսի 10-ին արտգործնախարարը մասնակցելու է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բաթումի 10-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով։

«Հուլիսի 9-ին նախարարը Սլովակիայում մասնակցելու է ԵԱՀԿ արտագործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, այնտեղ նախատեսված է շփումներ մի շարք գործընկենրեի հետ», - ասել է ԱԳ նախարարը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news