ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 08, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել․
«Հենց նոր ակտիվացրեցի իմ էջը www.activecitizen.am օնլայն հարթակում:
Հիշեցնում եմ, որ այս հարթակում արդեն կարող եք ներկայացնել ձեր նախագծերը: Առավելագույն քվե ստացած նախագծերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդհանուր բյուջեն` 500.000.000 դրամ։
Մեկ նախագծի բյուջեն` մինչև 30.000.000 դրամ»։